«Զենիթ»-ի հարձակվող Հալկը կարող է հեռանալ պետերբուրգյան ակումբից
ՍպորտՌուսական «Զենիթ»-ի հարձակվող Հալկը կարող է հեռանալ պետերբուրգյան ակումբից: «Զենիթ»-ի պաշտոնյաներն արդեն հասել են սկզբունքային համաձայնության Չինաստանի առաջնությունը ներկայացնող ակումբներից մեկի՝«Շանհայ Սիպգ»-ի հետ: Հալկը կարող է արդեն վաղը բուժզննում անցնել չինական ակումբում: Պաշտոնական բոլոր գործընթացների ավարտից հետո 2 թիմերը կհայտարարեն միմյանց միջև կնքված պայմանագրի մասին: Չինական ակումբը «Զենիթ»-ին Հալկի համար վճարելու է 56 միլիոն եվրո: Ռուսական ակումբը ևս 2 միլիոն եվրո կարող է ստանալ հավելավճարների տեսքով, եթե Չինաստանում Հալկը հաջող հանդես գա:
«Արմենպրես»-ը հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ը:
Հալկը ռուսական ակումբ է տեղափողվել պորտուգալական «Պուրտու»-ից: Վերջին մրցաշրջանների ընթացքում բրազիլացի ֆուտբոլիստը «Զենիթ»-ի առաջատարն է: