Վ. Բաղդասարյանը՝ նախագահի վերջին հայտարարության մասին
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը, անդրադառնալով ՀՕՊ համաձայնագրի վավերացմանը, վստահեցրեց, որ ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելը բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից:
Անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է, նա նշեց. «Ցանկացած քաղաքական ուժ հաղթելու վստահությամբ է մասնակցում ընտրական գործընթացներին: Ես չեմ պատկերացնում մի քաղաքական ուժի առաջնորդի, որը գնում է ընտրության, բայց հաշտված է պարտության հետ: Բնականաբար, իշխող քաղաքական ուժը, որն այս պահին մեծամասնություն է և էապես տարբերվում է մյուս քաղաքական ուժերից, չպետք է ունենա պարտվողական տրամադրություն: Անգամ մարդ-կուսակցությունները, որոնք փորձ են անում մասնակցել ընտրություններին, իրենց մեջ ունեն հաղթելու վստահություն. եթե առանց վստահության գնա, ապա դա պայքարի վերջն է»,- ասաց Վ. Բաղդասարյանը: