Սուարես․ Համոզված եմ՝ Մեսսին մտափոխվելու է
ՍպորտՈւրուգվայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը համոզված է, որ թիմակից Լիոնել Մեսսին կփոխի որոշումը և կրկին հանդես կգա Արգենտինայի հավաքականում։ Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում Չիլիին պարտվելուց հետո 29-ամյա Մեսսին հայտարարել է հավաքականից հեռանալու մասին։
-Ես համոզված եմ, որ Մեսսին մտափոխվելու է։ Ամեն դեպքում նա մնալու է պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Ճանաչելով Լեոյին՝ համոզված եմ, որ նա այդ հայտարարությունն արել է հուսահատության և անելանելիության զգացողությունների պատճառով։ Մեսսիի որոշումը մեծ կորուստ է ֆուտբոլային աշխարհի համար, բայց կրկնում եմ՝ նա կփոխի մտադրությունը։ Հիմա նրա համար բարդ շրջան է,-ասել է Սուարեսը «Radio Tenfield»-ին տված հարցազրույցում։