Բալոտելլի․ Իտալիան Գերմանիայի ֆուտբոլային ողբերգությունն է
Սպորտ«Լիվերպուլի» հարձակվող Մարիո Բալոտելլին չի կասկածում, որ Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլում Իտալիայի հավաքականը կարող է հաղթել Գերմանիային։
-Ֆուտբոլում Իտալիան արդեն կես դար է՝ գերազանցում է Գերմանիային։ Թղթի վրա Գերմանիան ֆավորիտ է, բայց Անտոնիո Կոնտեն գիտի՝ ինչպես գլխացավ առաջացնել գերմանացիների մոտ։ Իտալիան Գերմանիայի հավաքականի ցավն ու ֆուտբոլային ողբերգությունն է,-Բալոտելլիի խոսքը մեջբերել է «Corriere dello Sport»-ը։
Հիշեցնենք, որ Գերմանիա-Իտալիա հանդիպումը կայանալու է հուլիսի 2-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։