Ազարը կրկին բաց է թողել Բելգիայի ընտրանու մարզումը
ՍպորտԲելգիայի ազգային հավաքականի ավագ Էդեն Ազարը չի մասնակցել թիմի այսօրվա մարզմանը,- տեղեկացնում է Բելգիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի թվիթերյան միկրոբլոգը:
«Չելսիի» կիսապաշտպանը մարզվել է անհատական ծրագրով՝ մարզասրահում:
Նշենք, որ վնասվածք ունի նաեւ Բելգիայի ընտրանու եւ կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը: