Օլանդի վարկանիշն ընկել է մինչեւ ռեկորդային ցածր 12 տոկոս
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նկատմամբ վստահության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Le Figaro ֆրանսիական թերթը:
TNS Sofres-ի հարցման տվյալներով՝ ներկայում նախագահի վարկանիշը կազմում է 12 տոկոս, ինչը ֆրանսիական պետության ղեկավարի ամենացածր ցուցանիշն է այդ ընկերության կողմից համանման հարցումների անցկացման ողջ պատմության ընթացքում:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2017 թվականին: Վերջին ժամանակներս Օլանդի վարկանիշն անշեղորեն ընկնում է, հիշեցնում է հրատարակությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: