Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
ՍպորտՀուլիսի 2- 8-ը Վենեսուելայում տեղի կունենա WSB-ի և APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենան հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժինը:
Վենեսուելայի մրցաշարը օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: Հիշեցնենք, որ Հայաստանի 4 ներկայացուցիչ արդեն ձեռք են բերել Օլիմպիական խաղերի ուղեգրեր: