Ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշների տներում
ՄիջազգայինԱրգենտինայի իրավապահ մամինները խուզարկություններ են կատարել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներին պատկանող տներում եւ գրասենյակներում: Գործողության տեսակադրերը ցուցադրվել են Todo Noticias հեռուստաաալքի եթերում, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Telam գործակալության տվյալներով՝ ապօրինի հարստացման գործով խուզարկություններ են անցկացվել Արգենտինայի միանգամից մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ռիո Գալիեգոսում, Էլ Կալաֆատեում եւ Էլ Չալտենում: Գործողության ընթացքում ոստիկանությունը փնտրել Է Los Sauces ընկերության գործունեության հետ կապված փաստաթղթեր, ընկերություն, որն զբաղվել Է անշարժ գույքի գործարքներով:
Ֆեռնանդես դե Կիրշները խուզարկությունները համարել Է քաղաքական հետապնդման արդյունք:
Ներկայում Ֆեռնանդես դե Կիրշները փողերի լվացման եւ ապօրինի հարստացման միանգամից մի քանի գործերի ֆիգուրանտ Է: Նրան նաեւ կասկածում են Կենտրոնական բանկի մեքենայությունների հետ առնչության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: