Երեք ֆուտբոլիստ լքել է «Չելսի»-ն
ՍպորտԼոնդոնի «Չելսի»-ն հրաժեշտ տվեց կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, բրազիլացի Ալեշանդրե Պատոյին ու դարպասապահ Մարկո Ամելիային:
Տեղեկությունը հայտնում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Անգլիայի ավարտված առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 10 հանդիպման, խփել մեկ գոլ: Պատոն անցկացրած երկու խաղում դարձել է երկու գոլի հեղինակ ու կատարել մեկ արդյունավետ փոխանցում: Ամելիան նախորդ մրցաշրջանում չի մասնակցել ոչ մի հանդիպման: