Ստամբուլի ահաբեկչության գործով նոր ձերբակալվածներ կան
ՄիջազգայինՍտամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի ահաբեկչության գործով Գազիանթեփում (Այնթապ) ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 17 անդամ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ձերբակալվածների մոտից և մեքենաներից զգալի թվով նյութեր են առգրավվել, նրանց դեմ դատական գործընթաց է սկսվել:
Ամերիկյան ABC-ի տվյալներով` Ստամբուլի ահաբեկչության գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 41-ի:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանումհունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախկրակ են բացել օդանավակայանում գտնվողանձանց վրա, ապա երեք մահապարտներըպայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 44-ն է, 239 մարդ վիրավորվել էր: Ահաբեկչություն իրականացրած մահապարտները Ռուսաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ են եղել: