Յուրգեն Կլոպ. «Բորուսիան» այն թիմն է, որը կարող է վերականգնվել աստղերի հեռանալուց հետո
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Դորտմունդի «Բորուսիան» կկարողանա կարճ ժամանակում վերականգնվել աստղերի հեռանալուց հետո եւ վերաադարձնել նախկին դիրքերը:
Մատս Հումելսից եւ Իլկայ Գյունդոգանի հետո Թոմաս Տուխելի գլխավորած թիմը լքեց նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ «Բորուսիայից» կհեռանա նաեւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որի երազանքը Մադրիդի «Ռեալն» է:
«Ես չեմ անհանգստանում «Բորուսիայի» համար: Երբ ես գլխավորեցի այդ ակումբը, գրեթե նույն իրավիճակն էր այնտեղ: «Բորուսիան» ձեռք է բերել մի քանի երիտասարդ տաղանդների: Եթե կա թիմ, որը կարող է դիմանալ երեք աստղերի հեռանալուն, ապա դա հենց «Բորուսիան» է Թոմաս Տուխելի գլխավորությամբ»,- «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ 2013-ին Յուրգեն Կլոպի նախաձեռնությամբ է Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել «Բորուսիա»: