Սաակաշվիլին գիրք է գրում Ուկրաինայի համար վրացական «դասերի» մասին
ՄիջազգայինՎրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին գիրք է գրում «Ուկրաինայի համար Վրաստանի դասերի» մասին: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է «Ֆոլիո» հրատարակչության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրասովիցկին, գրում է Грузия Online-ը:
«Վերջին կես տարին մենք… աշխատում ենք «Վրաստանի դասերն Ուկրաինայի համար. 20 զրույց Միխեիլ Սաակաշվիլիի հետ» դեռ պայմանական անունով գրքի վրա»,- գրել է նա:
Նրա խոսքերով՝ գրքում խոսքը ոչ միայն «ակնհայտ հաջողությունների՝ նոր և արդյունավետ մաքսատան, օտարերկրյա ներդրումների, կոռուպցիայի վերացման մասին է, այլև անհաջողությունների՝ դատական բարեփոխումների տապալման, ժողովրդականության և իշխանության կորստի, Ռուսաստանի հետ պատերազմի մասին»:
«Եզրակացություններն այն մասին, թե ինչպես վրացական բարեփոխումները տեղափոխել ուկրաինական հողի վրա, յուրաքանչյուր ընթերցող կկարողան ինքնուրույն անել»,- եզրափակել է «Ֆոլիո»-ի գլխավոր տնօրենը: