Մահացել է Հոլոքոստի վերապրող գրող էլի Վիզելը
ՄիջազգայինԱՄՆ-ում 87 տարեկան հասակում մահացել է Հոլոքոստի վերապրող, Նոբելյան մրցանակակիր, գրող Էլի Վիզելը, հաղորդում է BBC-ն։
Վիզելը հայտնի է դարձել նացիստական համակենտրոնացման ճամբարներից մնացած իր հիշողությունների մասին գրելով։ Նացիստական օկուպացիայի շրջանում նա կորցրել է իր հորը, մորն ու կրտսեր քրոջը։ Գրողն իր կյանքը նվիրել է նացիստների կողմից կատարված վայրագությունները գրի առնելուն ու դրանց մոռացման դեմ պայքարելուն։
Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահը նրան անվանել է «լույսի փարոս», իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ «մեր ժամանակի ամենամեծ բարոյական ձայներից մեկը»։