Շմեյխելի թվիթը Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելը թվիթերում գրառում է կատարել, որն առնչվում է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը անգլիական թիմ:
«Ժոզեն տպավորում է: «Յունայթեդի» նորեկները թոփ մակարդակի են: Բարի գալուստ, Հենրիխ Մխիթարյան»,- գրել է Շմեյխելը:
Հիշեցնենք, որ երեկ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հաստատեց Մխիթարյանի տեղափոխությունը: