Բաշար Ասադը նոր կառավարություն ձեւավորելու մասին հրամանագիր է ստորագրել
ՄիջազգայինՍիրիայի նախագահ Բաշար Ասադը նոր կառավարություն ձեւավորելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի աշխատակազմի հաղորդագրությունը:
Փաստաթղթում նշվում է, որ նախարարների կաբինետը ղեկավարելու է Իմադ Համիսը: Հունիսի 22-ին Ասադը Համիսին հանձնարարել էր նոր կառավարություն ձեւավորել:
Վերջին շրջանում Վաիլ ալ-Հալկիի կառավարությունում Իմադ Համիսը զբաղեցնում էր էլեկտրաէներգետիկայի նախարարի պաշտոնը: