Նյու Յորքի Կենտրոնական այգում պայթյուն է որոտացել
ՄիջազգայինՆյու Յորքի Կենտրոնական այգում պայթյուն է որոտացել: Հաղորդվում է, որ մի տղամարդ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:
CBS News-ի տեղեկացմամբ` պայթյունի մասին հաղորդում փրկարար ծառայությունն ստացել է տեղի ժամանակով 10:53-ին: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան պատգարակով հոսպիտալացրել է վիրավոր տղամարդուն:
New York Daily News-ի տվյալներով`տղամարդու ոտքերի տակ հրավառիչ է պայթել, ինչի հետևանքով վերջինս կորցրել է ոտքը
Միջադեպը տեղի է ունեցել Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, հրեա գրող Էլի Վիզելի հուղարկավորության արարողության անցկացման վայրի մոտակայքում:
Ականատեսների խոսքով` պայթյունն ուժեղ չի եղել: