ՌԴ Դաշնային խորհրդում ԱՄՆ նախագահին կոչ են արել հրապարակայնորեն ներողություն խնդրել Իրաք ներխուժելու համար
ՄիջազգայինՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագաh Ֆրանց Կլինցևիչը ամերիկյան իշխանություններին կոչ է արել հրապարակայնորեն ներողություն խնդրել Իրաքի ժողովրդից 2003 թվականին այդ երկիր ներխուժելու համար, որը, նրա կարծիքով, տարածաշրջանում հանգեցրել է մոլեգնող ահաբեկչության, հայտնում է TASS-ը:
Այդ մասին նա հայտարարել է Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
«ԱՄՆ-ին առաջարկում եմ նախագահի մակարդակով հրապարակայնորեն հայտարարել, որ նրանք խորապես ցավում են Իրաք ներխուժլու համար, ներողություն խնդրել Իրաքի ժողովրդից և պարտավորություն ստանձնել նման բան չկրկնել ապագայում»,- հայտարարել է Կլինցևիչը: