Գյունդողանը Մանչեսթեր Սիթիում հանդես կգա 16 համարի խաղաշապիկով
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կողմնորոշվել է այն համարի շուրջ, որով հանդես է գալու նոր թիմում:
Ինչպես տեղեկացնում է «Mirror»-ը, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես կգա 16 համարի խաղաշապիկով:
Հիշեցնենք, որ 25-ամյա Գյունդողանի համար «Մանչեսթեր Սիթին» Դորտմունդի «Բորուսիային» վճարել էր 21 մլն ֆունտ ստերլինգ: