Իրաքում եռօրյա սուգ է հայտարարված Բաղդադի ահաբեկչության կապակցությամբ
ՄիջազգայինԻրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին Բաղդադում ահաբեկչության կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ տեղեկացնում է Al Sumar-ը:
«Հաշվի առնելով այս մեծ կորուստը՝ մենք, այսօրվանից սկսած, երկրով մեկ եռօրյա սուգ ենք հայտարարում»,- ասել է Իրաքի վարչապետը:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բաղդադի բանուկ թաղամասերից մեկում՝ Կարրադայում, պայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցվել: Վերջին տվյալներով՝ կա 167 զոհ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը: