Գորբաչովը մեկնաբանել է Brexit-ը և նրա դերը Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերություններում
ՄիջազգայինԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ռուսաստանը և Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներից հետո պետք է շարունակեն համագործակցությունը և մինչև վերջ գնան մերձեցման խնդիրների լուծման մեջ, հայտնում է gazeta.ru-ն:
Գորբաչովն ասել է, որ պետք է Ռուսաստանի և ԵՄ միջև փնտրել մերձեցման և համագործակցության հնարավորություններ, և այն ժամանակ հեշտ կլինի առաջացած խնդիրների լուծումը:
Նախկին խորհրդային նախագահի խոսքով` երբ հարցը լուրջ են դնում, նրա լուծումն էլ է լուրջ լինում, պատասխանատու բոլոր մեխանիզմների օգտագործման ճանապարհով: