Ձաձա. Միշտ էլ այդպես եմ իրացնում 11 մետրանոցները
ՍպորտԻտալիայի հավաքականի հարձակվող Սիմոնե Ձաձան ընդգծել է, որ սպասում էր ջերմ ընդունելության հայրենիքում՝ չնայած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի՝ Գերմանիայի հետ խաղում չիրացրած 11 մետրանոց հարվածին:
«Ուրախ եմ, որ մեզ ջերմորեն ընդունեցին Իտալիայում: Երկրպագուները հասկանում են, որ թիմը չի խնայել ոչինչ: Ցավոք սրտի, տեղի ունեցավ այդ 11 մետրանոցի դրվագը, ու ցավում եմ դրա համար: Սակայն գիտեմ, որ ընդունելությունն այդպիսին է լինելու:
Միշտ էլ 11 մետրանոցն այդպես եմ իրացնում: Վստահ էի, որ գոլ կխփեմ, սակայն գնդակը բարձր ընթացավ: Բարդ է, սակայն կկարողանամ մոռանալ այս անհաջողությունը: Իտալացի երկրպագուներն ըմբնմամբ մոտեցան մեզ»,- Ձաձայի խոսքը մեջբերում է «TMW»-ը: