Ստամբուլի օդանավակայանում ԻՊ-ի անդամ լինելու մեջ կասկածվող երկու անձ է ձերբակալվել
ՄիջազգայինՍտամբուլի Անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի տնօրինությունը Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալել է Ուկրաինայից ժամանող երկու անձի, ովքեր մեղադրվում են իսլամիստական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ լինելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ձերբակալվածներից մեկն ունեցել է Ռուսաստանի և Ղրղզստանի անձնագրեր, իսկ մյուսը` Ղրղզստանի անձնագիր և Ուկրաինայում բնակության իրավունք: Բացի այդ, նրանց մոտ հայտնաբերվել են այլ անձանց պատկանող փաստաթղթեր, ինչպես նաև զինվորական կամուֆլյաժ:
Ձերբակալվածները տարվել են հատուկ բաժանմունք հարցաքննության:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանումգտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկ հսկողության տակեն: Կատարված ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը: