Հարգելի գործընկերներ, երեկ ես եկել եմ Նոյեմբերյան, որը սահմանային լարվածության օջախներից է և ուզում եմ ձեզ տեղեկացնել.
Նույնիսկ ծիծաղելի է խուճապի մասին լուրեր տարածելը, կյանքը իր բնականոն հունում է, անգամ բլոտի կրքոտ առաջնությունների գրաֆիկը մազաչափ չի փոխվել...
Ես ինքս զերծ եմ մնում սահմանագոտուց մեր կայքում որևէ տեղեկատվություն հաղորդելուց. դա ինձ համար դյուրին է նաև այն պատճառով, որ անձամբ ճանաչում եմ տարածքում ապրող բնակիչներին, սակայն հիշենք, որ ամեն մի անզգույշ արտահայտությունը կարող է սխալ մեկնաբանվել թշնամական լրատվամիջոցների կողմից: Այս պահին զուգահեռաբար տեղեկատվական պատերազմ է ընթանում, և պրովոկացիաներից զերծ մնալու համար պետք է հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը...
Եթե ճանապարհին բարեկամներ ունեք, անհանգստանում եք, տեղեկատվության կարիք ունեք կամ նրանց առավել անվտանգ ճանապարհներով ուղեկցելու անհրաժեշտություն կա՝ խնդրեմ, զանգահարեք կամ գրեք ինձ, ես կանեմ հնարավորը...
Վարուժան Բաբաջանյան
Facebook