Գուս Հիդինկը ցանկանում է զբաղեցնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը
ՍպորտՀոլանդացի հայտնի մասնագետ Գուս Հիդինկը ցանկանում է զբաղեցնել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը: Լոնդոնի «Չելսի»-ից հեռանալուց և Ռոյ Հոջսոնի հրաժարականից հետո հոլանդացի մասնագետի շանսերը գնալով ավելի են մեծանում: Հիդինկը մերժել է իր նախկին ընտրանուն`Ռուսաստանի հավաքականին : Ռուսները Լեոնիդ Սլուկու հեռանալուց հետո ցանկանում են ամեն գնով վերադարձնել փորձառու մասնագետին:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ այս մասին հաղորդում « The Times »-Á:
Գուս Հիդինկը Ռուսաստանի հավաքականում աշխատել է 2006-2010 թվականները: Այս ընթացքում Ռուսաստանի ընտրանին կարողացել է հասնել իր լավագույն արդյունքին` մտնելով «Եվրո 2008»-ի կիսաեզրափակիչ: