ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել
ՔաղաքականՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է ընդունվել: ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Նիստի ընթացքում մենք ընդունել ենք հայտարարություն ղարաբաղյան և սիրիական հակամարտությունների վերաբերյալ»,- նշեց Նալբանդյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ևս ընդգծեց, որ նիստի ընթացքում ուշադրություն է հատկացվել միջազգային անվտանգության թեմային, հատկապես կարևորվել է կովկասյան տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, որի վերաբերյալ ընդունվել է հայտարարություն: