Իրանը մինչև վերջ կպայքարի ահաբեկչության դեմ. Զարիֆ
ՄիջազգայինՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը «հանգիստ չի ունենա» այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջովին չի ոչնչացվել ահաբեկչությունը:
Զարիֆը դատապարտել է Ստամբուլի, Դաքքայի ու Բաղդադի ահաբեկչությունները, որոնց հետևանքով գրանցվել են բազմաթիվ զոհեր: «Մենք չպետք է հանգստանանք և հանգիստ չենք ունենա այնքան ժամանակ, քանի դեռ նրանք, ովքեր կանգնած են այդ ահաբեկչությունների հետևում, և նրանց գաղափարախոսությունը վերջնականապես չի պարտվի»,- ասել է նա: