Հայտնի է Պորտուգալիա-Ուելս կիսաեզրափակչի գլխավոր մրցավարը
ՍպորտԵվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի՝ Պորտուգալիա-Ուելս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել շվեդ Յոնաս Էրիկսոնը։ Այս մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։
Հուլիսի 6-ին կայանալիք խաղին Էրիկսոնին օգնելու են Մատիաս Կլասենիուսը, Դանիել Վերնմարկը։ Հավելյալ օգնականները լինելու են Ստեֆան Յուհանեսոնը և Մարկուս Ստրեմբերգսոնը։ Չորրորդ մրցավար է նշանակվել Շիմոն Մարչինյակը, իսկ պահեստային մրցավարը լինելու է Պավել Սոկոլնիցկին։
Նշենք, որ Էրիկսոնն արդեն սպասարկել է Եվրոպայի առաջնության երկու հանդիպում՝ խմբային փուլի Թուրքիա-Խորվաթիա և Ռուսաստան-Ուելս խաղերը։
Կիսաեզրափակիչ փուլի մյուս՝ Գերմանիա-Ֆրանսիա հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կսպասարկի Նիկոլա Ռիցոլին։ Այդ տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել։