Ահաբեկիչը պայթյուններ է իրականացրել Մեդինայում Մարգարեի մզկիթի հարևանությամբ
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի արևմուտքում`Մեդինա քաղաքում մահապարտ-ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարք անվտանգության ուժերի կետի հարևանությամբ` Մարգարեի մզկիթից ոչ հեռու, հայտնում է Al Arabia-ն:
Մեդինայում այդ մզկիթում է գտնվում Մուհամեդ մարգարեի հուղարկավորման վայրը: Այս քաղաքը 2-րդ քաղաքն է իսլամում Մեքքայից հետո:
Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով կարող են զոհեր լինել սաուդացի զինվորականների շրջանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էլ Կատիֆ քաղաքի մզկիթի հարևանությամբ նույնպես պայթյուններ են եղել: