Մոուրինյոն վստահ է Պոգբայի տեղափոխության հարցում
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կասկած չունի նրանում, որ Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան կվերադառնա Մանչեսթեր:
Daily Mail-ը հաղորդում է, որ Մոուրինյոն իր մտերիմների շրջապատում հայտարարել է, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 80 միլիոն եվրոյով ձեռք կբերի Պոգբայի տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով «Յունայթեդ»-ից «Յուվենտուս» էր տեղափոխվել 4 տարի առաջ: