Իրանի նախագահն օգոստոսին կայցելի Ադրբեջան
ՄիջազգայինՀաջորդ ամիս նախատեսվում է Իրանի նախագահ Հասան Ռուհանիի այցն Ադրբեջան: Այս մասին նշվել է Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Իրանի նախագահի` օգոստոսին Ադրբեջան կատարելիք այցը կնպաստի երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:
Ադրբեջանի և Իրանի նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը: