Նոյեր. Ժիրուն անչափ վտանգավոր հարձակվող է
ՍպորտԳերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության քառորդ եզրափակչի՝ Ֆրանսիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին:
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահը գովեստի խոսքեր է հղել մրցակցի հարձակվող Օլիվյե Ժիրուի հասցեին:
«Ժիրուն անչափ վտանգավոր հարձակվող է: Նրանից պետք է զգուշանալ հատկապես «երկրորդ հարկում»: Ամեն դեպքում, Գերմանիայի ընտրանին ճանաչում է Ժիրուին եւ կարող է դիմադրել նրան:
Չեմ սիրում մրցակցի թիմից առանձնացնել ինչ-որ մեկի: Ֆրանսիայի ընտրանու կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ»,- Նոյերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին: