Թուրքիան ահաբեկչության կազմակերպման մեղադրանք է ներկայացրել 17 մարդու, այդ թվում` 11 ռուսների
ՄիջազգայինՍտամբուլի դատախազությունը Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածներից 17-ին մեղադրանք է ներկայացրել, որոնց թվում Ռուսաստանի 11 քաղաքացի և Թուրքիայի 6 քաղաքացի կա:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ նախկինում նման մեղադրանք էր ներկայացվել 30 ձերբակալվածից 13-ին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, որ ահաբեկչությանը ներգրավվածության մեջ կասկածվող ՌԴ քաղաքացիները Դաղստանից են, ինչպես նաև Ղրղըզստանի և Տաջիկստանի քաղաքացիներ են, իսկ հարձակումը անմիջականորեն կազմակերպել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:
Հիշեցնենք, որ Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային տերմինալում 3 պայթյուն է որոտացել հունիսի 28-ի երեկոյան, որի հետևանքով 44 մարդ էր զոհվել: