Ալբերս. «Թուրքական ակումբը ճնշում է գործադրում Սնեյդերի վրա»
ՍպորտԳվիդո Ալբերսը, «Գալաթասարայի» հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի գործակալը, հաստատել է այն տեղեկատվությունը, որ թուրքական ակումբը ֆուտբոլային նոր օրենքներ է հնարել և որոշել է տուգանել իր հաճախորդին` 2,1 մլն եվրո պահանջելով նախորդ մրցաշրջանում ստացած 7 դեղին քարտերի համար: Այս մասին տեղեկացնում է «De Telegraaf»-ը:
«Գալաթասարայը» փորձում է ճնշում գործադրել Սնեյդերի վրա, որպեսզի նա խզի պայմանագիրը: Ափսոս, որ այդպիսի ակումբը կարող է նման ցածրակարգ արարքներ թույլ տալ: Մեր իրավաբանը զբաղվում է այդ հարցով, և Ուեսլին հենց այնպես չի հեռանա թիմից: Եթե նա կորոշի տեղափոխվել այլ ակումբ, ապա միայն սեփական կամքով»,- նշել է Ալբերսը: