ՄԱԿ-ը չի կարողանում հաղթահարել փախստականների հոսքը Մոսուլից
ՄիջազգայինՎերջին 5 օրերին ավելի քան 5000 մարդ է ժամանել Իրաքյան Քրդստանում գտնվող փախստականների ճամբար՝ Մոսուլ քաղաքի մերձակայքում ԴԱԻՇ-ի դեմ երկրի բանակի գործողությունների ակտիվացումից հետո։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը։
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ հուլիսի 1-ից Դեբագայի ճամբար է ժամանել ավելի քան 5100 մարդ, հիմնականում Հաջի-Ալի ևՀավիգա շրջաններից։ Նշվում է, որ ներկայում Դեբագայի ճամբարում արդեն տեղավորված է մոտ 18 հազար փախստական։
«Սպասվում է, որ ևս 10 հազար մարդ կարող է ժամանել մի քանի օրերի կամ շաբաթների ընթացքում»,- ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում։