Օբաման և Քլինթոնը վատնում են ամերիկացի հարկատուների միջոցները. Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետական միջոցներ է ծախսում՝ օգտագործելով նախագահական ինքնաթիռը Հյուսիսային Կարոլինա նահանգ մեկնելու համար, որպեսզի մասնակցի ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:
Նա ուշադրություն է դարձրել, որ նախագահը որոշել է Քլինթոնի հետ Շառլոտ (Հյուսիսային Կարոլինա) մեկնել ինքնաթիռով, որի շահագործումն ամերիկացի հարկատուներին մեկ ժամում արժենում է 200 հազար դոլար: «Հարկատուները հսկայական կարողություն են վճարում այն բանի համար, որ Օբաման և խաբեբա Քլինթոնը «Թիվ 1 ինքնաթիռն» օգտագործեն նախընտրական արշավում: Ամոթ»,- գրել է Թրամփը: