«Յուվենտուս»-ը հրաժարվել է Բոնուչիին վաճառել «Մանչեսթեր Սիթի»-ին
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերային իրավունքները:
Մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը 45 միլիոն եվրո է առաջարկել Բոնուչիի համար, սակայն «Յուվենտուս»-ը մերժել է առաջարկը:
Նշվում է, որ իտալական ակումբը չի պատրաստվում բաժանվել Բոնուչիից և կմերժի նրա տրանսֆերի հետ կապված յուրաքանչյուր առաջարկ: