Չկան հավաստի տեղեկություններ Ստամբուլի ահաբեկչությունում ռուսաստանցիների մասնակցության վերաբերյալ. Պեսկով
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ դեռևս չկան հավաստի տեղեկություններ Ստամբուլի ահաբեկչությունում ռուսաստանցիների մասնակցության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պեսկովը խոսել է` անդրադառնալով այն փաստին, որ Ստամբուլի դատախազությունն ահաբեկչության գործով մեղադրանք է առաջադրել 17 ձերբակալվածների, որոնցից 11-ը ՌԴ քաղաքացիներ են:
«Ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում ռուսական կողմը տարբեր ծառայությունների, այդ թվում և հատուկ ծառայությունների միջոցով թե թուրք, թե եվրոպացի գործընկերներին տեղեկացրել է, որ ահաբեկչությանը մասնակցելու մեջ կասկածվող կամ նման մտադրություն ունեցող անձինք թաքնվում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ եվրոպական երկրների տարածքում: Ավելի հաճախ ռուսական կողմի նման ազդանշանները անհրաժեշտ ուշադրության կամ հակազդեցության չեն արժանացել մեր գործընկերների կողմից: Դժբախտաբար, սա կարող է լինել այդ արհամարհանքի հետևանքը»,- ասել է Պեսկովը:
Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում հունիսի 28-ի երեկոյան ահաբեկիչները նախ կրակ են բացել օդանավակայանումգտնվող անձանց վրա, ապա երեք մահապարտները պայթեցրել են իրենց: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը 45-ն է, 239մարդ վիրավորվել է: Նրանցից 52-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոց, ընդ որում 20-ը հատուկ հսկողության տակ են:Կատարված ահաբեկչության պատասխանատվո ւթյունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը: