Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կստանա իր նախկին պատմաճարտարապետական տեսքը

Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքներից հետո կունենա պատմաճարտարապետական այն նույն տեսքը, ինչպիսին ունեցել է 1886 թվականին կատարված վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներից հետո:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետի տեղակալԱրամ Կարապետյանը, եկեղեցու հիմնանորոգման եւ վերակառուցման աշխատանքները մեկնարկել են արդեն երեք շաբաթ՝ Մարտունու քաղաքապետարանի միջոցներից ներդրված 4 միլիոն դրամի հաշվին: «Եկեղեցին վերակառուցվում եւ հիմնանորոգվում է Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի նախաձեռնությամբ: Նախագծանախահաշվային արժեքը կազմում է մոտ 82 միլիոն դրամ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ բացել ենք «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիմնադրամ, որտեղ հանգանակություն են կատարում տեղում կամ արտերկրում ապրող մարտունեցի բարեգործները: Հանգանակված գումարները կուղղվեն եկեղեցու ամբողջական վերականգնմանը, ինչի արդյունքում վերջապես մեր քաղաքը կունենա նորանորոգ եւ գործող հավատի տուն»,- նշեց քաղաքապետի տեղակալը: Շինարարական աշխատանքների մեկնարկից ի վեր ամբողջությամբ վերցվել է եկեղեցու պանելային առաստաղը եւ շիֆերի ծածկը, հեռացվում են բետոնային սյուների եւ այլ շինությունների մասերը, որոնք խորհրդային տարիներին իր ու նեցած սուղ ֆինանսական միջոցներով կառուցել կամ տեղադրել է Մարտունի քաղաքի բնակիչմանկավարժբնակչության շրջանում բարեպաշտ մարդու համբավունեցող Ավետիք Մոմճյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթիհուշարձանների պահպանության գործակալության Կոտայքի եւ Գեղարքունիքի տարածքային բաժնի գլխավորմասնագետ Նորիկ Հազեյանը, Ավետիք Մոմճյանի կողմից 1980-ական թվականներին իրականացված բարեգործական աշխատանքները չեն պահպանել եկեղեցու նախկին պատմաճարտարապետական տեսքը, այլ հարմարեցվել են ըս տ նրա ունեցած հնարավորությունների եւ կիսավեր շինությունը հետագա քայքայումից փրկելու բարի ցանկությանը: «Եկեղեցին ունեցել է փայտյա ծածկ եւ քարե սյուներ, մուտքի առջեւ՝ քարե զանգակատուն՝ 2,5X3 մետր մակերեսով: Ավետիք Մոմճյանը խորհրդային անաստվածության տարիներին քաղաքի գլխավոր, բայց լքված հավատի տունն ու պատմաճարտարապետական հուշարձանը հետագա փլուզումից փրկելու համար իր միջոցներով տեղադրել է բետոնե սյուներ, ամրաններ, պանելային ու շիֆերի ծածկ, երկաթյա գմբեթ, արել է օժանդակ կցակառույցներ: Հիմա, ըստ նոր նախագծի, ամբողջությամբ հեռացվում են ծածկն ու առաստաղը, բոլոր օժանդակ կցակառույցները, երկաթբետոնե շինության մասերը, եւ վերակառուցվում են խորանը, պատերը, տանիքը, իսկ մուտքի մոտ կառուցվում է քարե զանգակատուն, որով եւ Սուրբ Աստվածածինը վերստանում է 1886 թվականի նորոգման ժամանակ ունեցած պատմաճարտարապետական տեսքը: Հատակը եղել է սալապատված եւ նույնությամբ էլ պահպանվել է, ուստի այն նորոգելու կարիք չկա: Եկեղեցին գործել է մինչեւ 1930-ական թվականները, ինչից հետո այն վերածվել է կոլտնտեսության սերմացուի պահեստի, ապա լքվել նախորդ դարի 60-ական թվականներին: Ավետիք Մոմճյանի բարենորոգումնե րից հետո եւ նրա անմիջական նախաձեռնությամբ այն բացվել ու գործել է նախորդ դարի վերջերից, սակայն ճարտարապետական անշուք տեսքը պարտադրում էր անհապաղ վերակառուցում եւ հիմնանորոգում: Վերակառուցումն ու հիմնանորոգումը կատարվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ  համագործակցությամբ»,-նշեց Նորիկ Հազեյանը:

Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն նրա բակում պահպանված խաչքարերը թվագրված են 11-13-րդ դարերով, ինչից կարելի է եզրակացնել, որ այն գործել է նաեւ այդ դարերի ընթացքում: «1886 թվականին Սուրբ Աստվածածին ավեր եկեղեցին վերակառուցել են Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սեւանի ավազան գաղթած եւ Մարտունիում 1830 թվականից ի վեր բնակություն հաստատած հայ ընտանիքները: Եկեղեցու կառուցման ստույգ թվականը հնարավոր կլիներ ճշտել միայն շինարարական արձանագրության պահպանման դեպքու մ, որը, սակայն, առայժմ չի գտնվել: Բայց խաչքարերի միջնադարյան թվագրումը փաստում է, որ եկեղեցին կառուցված է եղել եւ գործել է շատ ավելի վաղ ժամանակներում»,-ներկայացրեց Նորիկ Հազեյանը:

Խոսրով Խլղաթյան

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո