Քերիի այցը մեր ռազմավարական ակտիվ գործընկերության ևս մեկ ապացույցն է. Ջանելիձե
ՄիջազգայինGeorgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը ևս մեկ անգամ վկայում է երկու երկրների միջև ռազմավարական ակտիվ գործընկերության ու համագործակցության առկայության մասին:
Ջանելիձեն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ Վրաստանի հարաբերությունները տարեցտարի խորացվում են բոլոր ուղղություններով, որոնք առնչվում են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությանը:
«Այդ ուղղություններն են պաշտպանությունը, անվտանգությունը, տնտեսությունը, առևտուրը, ինչպես նաև այն թեմաները, որոնք կապված են մարդկանց միջև հարաբերություններին, կրթության ու մշակույթի ոլորտներին»,- ասել է նա:
Ջանելիձեն հավելել է, որ այդ հարցերը կքննարկվեն Վրաստան-ԱՄՆ խարտիայի լիագումար նիստի շրջանակներում: