Չինաստանում ուժգին ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ
ՄիջազգայինՉինաստանի կենտրոնական նահանգներում շարունակում են վերացնել ուժգին ջրհեղեղի հետևանքները:
«Լենտա.ռու»-ն գրում է, որ աղետի զոհ է դարձել մոտ 200 մարդ:
Բնական աղետի շրջաններից տարհանվել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Ընդհանուր վնասը գնահատվում է յոթ միլիարդ դոլար: Փրկարարական գործողություններն իրականացնելու համար իշխանությունները ներգրավել են բանակը: