Լեհաստանում ԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ–ի մի քանի հազար զինծառայողներ կտեղակայվեն. ՊՆ
ՄիջազգայինԼեհաստանում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո հանրապետությունում ԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ–ի մի քանի հազար զինծառայողներ կտեղակայվեն։ Այս մասին ասել է Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչարեւիչը։
Նրա խոսքով՝ Լեհաստանի տարածքում կտեղակայվի ԱՄՆ–ի եւ ՆԱՏՕ—ի մի քանի հազար զինվոր։ «Խոսքը զորքերի մասին է, որոնք կտեղակայվեն մեր սահմաններին՝ արեւելյան թեւում, եւ կկարողանան հետ մղել ագրեսորի հարձակումները»,– ասել է նա «Լեհաստանի ռադիոյին»։
Նախարարը նշել է, որ Լեհաստանում կտեղակայվի ինչպես ԱՄՆ բրիգադի հրամանատարությունը, այնպես էլ ամբողջ ռազմական ներուժը։ Ավելի վաղ Մաչարեւիչը հայտնել էր, որ այդ ուժերը կարող են հայտնել Էլբլոնգ քաղաքում՝ ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանին։
Հիշեցնենք, որ Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովը կկայանա հուլիսի 8-9–ը։