Իսպանիայում ցուցարարները արհեստական արյուն են լցրել իրենց վրա՝ ի նշան ցլերով վազքի դեմ բողոքի
ՄիջազգայինԻսպանիայի Պամպլոնե քաղաքում ցլերով ավանդական վազքի դեմ բողոքի ակցիա է կայացել։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։
Հաղորդվում է, որ բողոքի ակցիայի ժամանակ 75 կիսամերկ ակտիվիստներ իրենց վրա արհեստական արյուն են լցրել։ Նրանց գլուխների վրա ցլի կոտոշ հիշեցնող կոտոշներ են եղել։
«Կենդանիներին տանջելն ու սպանելը երբեք չի կարող արդարացված լինել որպես զվարճանք»,– ասել է ավստրալացի ցուցարար Հաննա Ռոուզ Բեյլին։
Բեյլիից բացի, ակցիային մասնակցել են Ռուսաստանի, Իսպանիայի, Շվեդիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։