Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար կպայքարեն 2 կին թեկնածուները
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի համար քվեարկության հերթական փուլից հետո պայքարից դուրս է մնացել երկրի արդարադատության նախարար Մայքլ Գոուվը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այժմ արդեն առաջնորդի կուսակցական ընտրություններին կառաջադրվեն մրցապայքարում մնացած երկու թեկնածուն`ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը և էներգետիկայի նախարար Անդրեա Լիդսոմը:
Կուսակցության նորընտիր ղեկավարն էլ ավտոմատ կերպով դառնալու է երկրի վարչապետ: Սա նշանակում է, որ Միացյալ Թագավորության պատմության մեջ երկրորդ անգամ վարչապետ կընտրվի կին ներկայացուցիչը: Բրիտանիայի առաջին կին վարչապետը եղել է Մարգարետ Թետչերը, ով երկրի կառավարությունը ղեկավարել է 1979-1900 թվականներին: