Պոգբան ցանկանում է տեղափոխվել Ռեալ
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան նախընտրում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», ոչ թե վերադառնալ Անգլիա:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը պայմանավորվել է «արքայական ակումբ» տեղափոխության մասին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ զրույցի ժամանակ:
Սակայն նրա գործակալ Մինո Ռայոլան բանակցում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այսպիսով, Պոգբան համաձայնություն ունի երկու ակումբների հետ էլ, սակայն նրա համար ավելի նախընտրելի տարբերակ է «սերույցքայինների» կազմը համալրելը: