Ուկրաինացի ազգայնականները Կիևում արգելափակել են ՌԴ դեսպանության աշխատակիցներին
ՄիջազգայինՈւկրաինացի ազգայնականները ռուսական դեսպանության աշխատակիցներին արգելափակել են Կիևում «Ռուսհամագործակցության» (Մշակույթի և գիտության ռուսական կենտրոն) շենքի ներսում:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ռուս դիվանագետների հետ միասին շենքում արգելափակված են մնացել նաև ռուսական կենտրոնի աշխատակիցները: Գործակալության տվյալներով դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, սակայն ռուս քաղաքացիների տեղաշարժը կարգավորել չի հաջողվել:
Գործակալության ուկրաինական աղբյուրը տեղեկացնում է, որ հուլիսի 7-ին Ռուսհամագործակցության շենքում պետք է կայանար ուկրաինացի պատմաբան, ակադեմիկոս Պյոտր Տոլոչկոյի «Որտեղից է եկել ռուսական երկիրը» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը խափանել են «Սվոբոդա» կուսակցության ազգայնականները: