Մեկնարկում է կանանց բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը
ՍպորտԿանանց բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մեկնել է Թբիլիսի, որտեղ մեկնարկում է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:
Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի առաջին մրցակիցը Անդորրայի հավաքականն է: Խաղը կսկսվի այսօր Երևանի ժամանակով ժամը ` 17:00-ին
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը: