Գոռ Ներկարարյանը օլիմպիական խաղերի ուղեգիր է ձեռք բերել
ՍպորտՈւկրաինայում կայացած օլիմպիական վարկանիշային մրցաշարում ցատկելով 8 մետր 15 սմ՝ Հայաստանի ներկայացուցիչ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը օլիմպիական խաղերի ուղեգիր է ձեռք բերել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը:
Հայաստանի ատլետիկայի թիմը 31-րդ ամառային օլիմպիական խաղերում կներկայացնեն 6 ատլետ: Մինչ այս պահը ատլետիկայից օլիմպիական ուղեգրեր էին նվաճել Ամալյա Շարոյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք), Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):