ԱՄՆ-ը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 1,75 միլիարդ դոլարի զենքի վաճառքին
ՄիջազգայինԱՄՆ-ի պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային 1,75 միլիարդ դոլարի ընդհանուր գումարի Patriot զենիթային հրթիռային համալիրների և այլ ռազմական տեխնիկայի վաճառքին, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ինչպես ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության վարչության հայտարարության մեջ, գործարքի պայմաններով ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիա կուղարկի 202 Patriot զենիթային հրթիռային համալիրներ, մի շարք արձակման կայանքներ և պահեստամասեր, ինչպես նաև այլ ազմական տեխնիկա:
Գործարքը նպատակամղված կլինի Սաուդյան Արաբիայի անվտանգության բարելավմանը, պետություն, որը կարևոր դեր է խաղում Մերձավոր Արևելքում քաղաքական կայունության ապահովման և տնտեսական զարգացման բնագավառում, ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին: