ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանն Օբաման քննարկել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրամիության անդամ պետությունների հետ հանդիպմանը քննարկել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման անհրաժեշտության հարցը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ամերիկյան առաջնորդի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:
«Նրանք հաստատել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգման անհրաժեշտությունը, նաեւ սատարել Մինսկի համաձայնությունները՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները»,- ասել է նա:
Նախկինում Կիեւը, ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն Մոսկվային բազմիցս մեղադրել են Ուկրաինայի գործերին միջամտելու մեջ: Ռուսաստանը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք անընդունելի կոչելով:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Ռուսաստանն Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնությունների սուբյեկտ չէ եւ կարող է միայն ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա: Նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով, անհեթեթություն է Ռուսաստանից Մինսկի համաձայնությունների իրականացում ակնկալել, առանցքային որոշումներն Ուկրաինայի իշխանությունների ձեռքում են: