ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ուորլիք
ՔաղաքականՄիացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Բոլորն էլ մերժում են պատերազմը և հաստատել են հանձնառությունը բանակցային գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ-ն պատրաստ է օգնելու»,- գրել է Ուորլիքը: